Բանանի օգտագործումը պաշտպանում է աթերոսկլերոզի զարգացումից, որը սրտանոթային համակարգի հիվանդությունների գլխավոր հարուցիչն է։ Ամերիկյան գիտնականների խումբը եզրակացության է եկել, որ բանանի օգտագործումը, որը կալիումի բարձր պարունակությամբ մթերք է համարվում, թույլ է տալիս կանխարգելել աթերոսկլերոզային վահանիկների կուտակումը անոթներում և երակներում։ Բացի բանանից, պաթոլոգիայի զարգացումը կարելի է զգալիորեն նվազեցնել՝ կանոնավոր կերպով ավոկադո, ձմերուկ, լոբազգիներ և կարտոֆիլ օգտագործելով։
Որոշ ժամանակ առաջ հետազոտողները նկատել էին, որ կալիումի պակասը նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը։ Ստուգելու համար, թե իրականում որքանով է կալիումի պակասը վնասակար անոթների համար, գիտնականները փորձ են դրել կրծողների վրա։ «Մենք պարզեցինք, որ կալիումի ցածր ցուցանիշները ուժեղ ազդեցություն են գործում աթերոսկլերոզի զարգացման վրա. եթե այն քիչ է՝ պաթոլոգիան մի քանի անգամ ավելի արագ է զարգանում, իսկ եթե շատ է՝ նույն կերպ դանդաղում է»,- հաղորդել են գիտնականները;