Կանադայի Փոթորիկների դիտարկման կենտրոնի մասնագետները կանխատեսում են, որ այս սեզոնում Ատլանտյան օվկիանոսում մինչև կառաջանան 16 արևադարձային փոթորիկներ ու մրրիկններ: Մայիսի 24-ին այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը: «Այդ թվից մենք սպասում են հինգից մինչև ինը մրրիկ:
Ըստ որում դրանցից մինչև չորսը կարող են դառնալ «մեծ մրրիկներ», որոնց կենտրոնում քամու պոռթկումները կհասնեն ժամում առնվազն 178 կիլոմետրի (վայրկյանում շուրջ 50 մետրի)»,- հեռուստաալիքին հայտարարել է Կանադայի Փոթորիկների դիտարկման կենտրոնի օդերևութաբան Ռոբ Ռոբիշոն:
2017 թվականին Կարիբյան ավազանի կղզիներում և ԱՄՆ-ի հարավային նահանգներում մոլեգնեցին վեց ավերիչ մրրիկներ, որոնց տրվեց երրորդ կամ ավելի բարձր կատեգորիա ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի, այսինքն՝ դրանց էպիկենտրոնում քամու արագությունը գերազանցեց վայրկյանում 58 մետրը: Ատլանտիկայում մրրիկների սեզոնը սովորաբար շարունակվում Է կես տարի՝ հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը: Մթնոլորտային երևույթը դասակարգվում է որպես փոթորիկ և սեփական անունն է ստանում, եթե դրա կենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 17,4 մետրի: Վայրկյանում 33 մետր և ավելի արագության դեպքում փոթորիկը վերածվում է մրրիկի: