Ֆիլմը նկարահանվել է 25 օրվա ընթացքում: Մեծ Բրիտանիայում սերիալը շուտով կարող են դիտել BBC հեռուստաալիքով: Շեքսպիրյան ողբերգությունում բացի լեգենդար Հոփքինսից մասնակցում են Էմմա Թոմփսոնը, Էմիլի Ուոթսոնը և Էնդրյու Սքոթը:
Մի արտասովոր դրվագ նկարահանումներից:
Օսկարակիր Հոփքինսին նկարահանումների ժամանակ շփոթել են թափառաշրջիկի հետ:
Դեպքը տեղի է ունեցել անգլիական Սթիվենիջ քաղաքում: Այս մասին գրել է Digital Spy պորտալը:
Ինչպես պատմել է բեմադրիչ Ռիչարդ Այրը, հաշմանդամ մի կին սայլակով մոտեցել է Հոփքինսին և խորհուրդ տվել մատչելի հոսթել: Թե ինչպես է դերասանը շնորհակալություն հայտնել, պատմությունը լռում է:
mir24.tv
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը