Շամպունի մեջ աղ ավելացրեք. արդյունքը կզարմացնի
Advertisement 1000 x 90

Շամպունի մեջ աղ ավելացրեք. արդյունքը կզարմացնի

Ognov.ru կայքը գրում է, որ աղն ավելացնելով շամպունի մեջ, կարող է օգտակար լինել մազերին։

  1. Դիմակ՝ ճյուղավորված մազերի դեմ։ Մազերի յուղոտությունից ազատվելու համար բավարար է մի պտղունց աղն ավելացնել սովորական շամպունի մեջ։ Մազերի ծավալն ու սանրվածքի երկար թարմությունը երաշխավորված են։ Աղը կօգնի նաև ազատվել ճյուղավորված մազերից։
  2. Դիմակ՝ բալզամով և աղով։ Այն մազերին ծավալ կհաղորդի, կդարձնի ավելի ուժեղ, ինչպես նաև կազատի ճյուղավորված մազերից։
  • Աղը խառնեք կոնդիցիոներին և մի փոքր տաքացրեք։ Մազերը մերսեք այս խառնուրդով ողջ երկարությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ծայրերին։
  • Խառնուրդը մազերին պահեք 20 րոպե։
  1. Դիմակ՝ կեֆիրով։ Հրաշալի միջոց է ներկված և բաց մազերի համար։

Բաղադրիչներ

  • 1 ձվի դեղնույց
  • 5 բաժակ կեֆիր
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • մի պտղունց աղ։

Խառնեք բոլոր բաղադրիչները, խառնուրդը քսեք մազերին ողջ երկարությամբ։ Գլխին թողեք 30 րոպե։ Լվացեք մազերը շամպունով։

  1. Մեղրով ջուր։

Բաղադրիչներ

  • 2 թեյի գդալ մեղր
  • 1 պտղունց աղ
  • 5 բաժակ ջուր կամ բույսի թուրմ (երիցուկ կամ անանուխ)։

Մեղրն ու աղը լցրեք տաք ջրի մեջ կամ բույսերի տաք թուրմի մեջ։ Մազերի ծայրերը մի քանի րոպեով դրեք թուրմի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը