Հովակիմ Զաքարյանի հրապարակումը.
«Եթե դեռ 2014 թվականին կարող էինք գլուխ գովալ, թե, ունենալով ամենացածր ֆինանսավորումն ու գիտնականների թիվը, մեկ է Անդրկովկասում առաջինն ենք գիտական հոդվածների թվով, ապա արդեն 2017 թվականին դարձանք երրորդը, իսկ ամբողջ Արևելյան Եվրոպայում 19-րդը 23 երկրից:
Սա մեր գիտության վիճակի տխուր պատկերն է և հետևանքը նրա, որ տարիներ շարունակ ոչ միայն գիտության ֆինանսավորումը նորմայից մոտ չորս անգամ քիչ է, այլև եղած ռեսուրսների կառավարման արդյունավետությունը ցածր մակարդակի վրա է: Չկա զարգացում:
Մի ամբողջ ոլորտ, որը մեր օրերում երկների տնտեսական մրցակցության հիմքերի հիմքն է հանդիսանում, Հայաստանում լուսանցքից դուրս է մնացել և ոչ մեկին պետք չէ»: