Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացել են նաև Հայաստանում
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացել են նաև Հայաստանում

Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.550 և արևելյան երկայնության 46.860 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի մարզում 2-3 բալ: Ցնցումներ են զգացել նաև մայրաքաղաք Երևանի բնակիչները։

Հայաստանի տարածքում որևէ փլուզում կամ այլ վնաս չի արձանագրվել: