NASA-ի տվյալներով՝ 2016 թ. հուլիսը դարձել է օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում` վերջին 136 տարում, Երկրում ամենաշոգը:
Ինչպես լրագրողներին հայտնել է NASA-ի գլխավոր կլիմայաբան Գևին Շմիդտը, գործակալության տվյալներով՝ այս տարվա հուլիսի միջին ջերմաստիճանը 0.84 աստիճանով բարձր է եղել 1950-1980 թթ. միջինից և 0.18 աստիճանով բարձր՝ նախկին ռեկորդային ամիսներից` 2011 և 2015 թթ. հուլիսների ջերմաստիճաններից:
Գիտնականների մեծ մասը տաքացման պատճառ է համարում մոլորակում հանածո վառելիքի այրման հետևանքով ջերմոցային գազերի արտանետումները:
«Մտնում ենք դարաշրջան, երբ յուրաքանչյուր հաջորդ ամիս կամ տարի կլինի ռեկորդային շոգ, իսկ դա խիստ մտահոգիչ է»,- ասել է Ստենֆորդի համալսարանի կլիմայաբան Քրիս Ֆիլդը, հայտնում է BBC-ն: