Curiosity տիեզերական կայանը կարողացել է հայտնաբերել օրգանական միացություններ, որոնց տարիքը կազմում է 3.5 միլիարդ երկրային տարի: Այս մասին հաղորդում է NASA-ն:
Ինչպես պնդում են գիտնականները, մարսիական լճերում գոյացած նստվածքների քիմիական վերլուծությունը հնարավորություն կտա պարզել կյանքի առաջացման մեխանիզմը: Միացություններն իրենց մեջ պարունակում են ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, տիոֆեն, բենզոլ, տոլուոլ, պրոպան, բուտիլեն:
Սա, հավանաբար, նախնադարյան կենսաբանական վիճակի հետքեր են: Այդուհանդերձ, մարսիական օրգանական կյանքի հարցը դեռ մնում է բաց. գիտնականները չեն բացառում կյանքի առաջացման թե՛ կենսաբանական, թե՛ աբիոգեն մեխանիզմները, գրում է ciencealert.com-ը:
sciencealert.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը