
Մաքուր և առողջ մաշկ ունենալու համար finelivingadvice.com-ը ներկայացնում է տնական կախարդական լոսյոն, որը կխոնավեցնի մաշկն ու կխթանի կալոգենի ու էլաստինի արտազատումը:
Փորձեք այս բնական կոսմետիկան, քանի որ այն կօգնի նվազեցնել դեմքի պեպեններն ու բծերը:
Բաղադրատոմս 1
- Կես բաժակ կիտրոնի հյութ
- 2ճ/գ մաղադանոս
- Կես բաժակ ջուր
- 50մլ բժշկական սպիրտ
Մաղադանոսը բնական հականեխիչ է և հրաշալի կերպով պայքարում է ակնեի դեմ:
Մաղադանոսը կտրատեք և վրան ջուր ու սպիրտ լցրեք: Խառնուրդը լցրեք տարայի մեջ, թափահարեք, և թողեք մնա ամբողջ գիշեր:
Հաջորդ օրը քամեք հեղուկն ու ավելացրեք կիտրոնի հյութը: Ստացված լոսյոնն առավոտյան քսեք մաքուր դեմքին: Լոսյոնը պահեք մուգ շշի մեջ:
Բաղադրատոմս 2
Մեկ այլ հիանալի լոսյոն, որը կարող եք օգտագործել, այս դեպքում՝ առանց կիտրոնի և սպիրտի
- 25 գ թարմ մաղադանոս
- 200 մլ ջուր
- 30 մլ հանքային ջուր
Մաղադանոսը եփեք 200 մլ ջրում, թողեք խառնուրդը սառչի, ապա բացեք, որպեսզի մաղադանոսի գազերը դուրս գան: Ավելացրեք հանքային ջուրը: Լոսյոնը խորհուրդ է տրվում պահել սառնարանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը