Բրիստոլի համալսարանի անատոմիայի և մարդաբանության պրոֆեսոր Էլիս Ռոբերտսն ստեղծել է ապագայի կնոջ «իդեալական» մոդելը՝ դեն նետելով մարդկության էվոլյուցիոն գործընթացները: Այս մասին նա պատմել է Daily Mail հրատարակությանը:
Նրա կարծիքով՝ մարդուն կատարելության հասնել է խանգարում ուլտրամանուշակագույնից տուժող մաշկը: Առավել հարմար տարբերակը կլիներ գորտերի մաշկի օգտագործումը: Նաև թերությունների թվում նշվում է մարդու կողմից օգտագործվող շնչառության համակարգը. թռչունները, որոնք օդային պարկեր են օգտագործում, շատ ավելի արդյունավետ են ազատվում ածխաթթվական գազից:
Հետազոտողն սպառազինության է վերցրել չղջիկների ականջները և կենգուրուի պարկը սերունդ կրելու համար:
Ոտքերը Ռոբերտսը փոխարինել է թռչունների ոտքերով՝ նշելով, որ ըստ որում մեծանում է վազքի արագությունը, բայց անհետանում է վերելքներ կատարելու հնարավորությունը: «Երբ ես առաջին անգամ տեսա իմ փորձարարության 3D-մոդելը, ճչացի»,- հիշում է պրոֆեսորը:
Anatomical oddity – join me on Wednesday evening, @BBCFOUR as I attempt to design the #perfectbody! pic.twitter.com/cAWRFU47eO
— Prof Alice Roberts (@theAliceRoberts) June 10, 2018