Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ինժեներների թիմը ներկայացրել է մի սարք, որը կարող է պատի միջից մանրամասն հետևել մարդու շարժումներին և ճանաչել նրա դիրքերը: Գիտնականները նշում են, որ չնայած լայն ֆունկցիոնալությանը, նրանք հպարտանում են, որ կարողացել են փոքր սարք ստեղծել, գրում է HighTech-ը:
Այն անվանել են RF-Pose: Ալգորիթմին սովորեցնելու համար գիտնականները օգտագործել են այնպիսի տվյալներ, որոնք հավաքել են ռադիոտեղորոշիչի և տեսախցիկի օգնությամբ: Այսպիսով, նրանք ֆիքսել են քայլվածքը, մարդկանց միջև զրույցը, տարբեր իրավիճակներում նրանց դիրքերը: Տվյալները նրանք փոխակերպել են մոդելի, որը սարքն ընկալում է: Այսպես նա սովորել է կապ ստեղծել ռադիոտեղորոշիչի և այն գործողությունների միջև, որոնք մարդը կատարել էր: