Իրանում հայտնաբերել են փղերի ընտանիքի՝ շուրջ 2 միլիոն տարի առաջ ապրած և բնաջնջված կաթնասունների քարացած ատամներ: Հազվագյուտ գտածոն, ինչպես հայտնել Է IRNA գործակալությունը, Իսլամական Հանրապետության հյուսիս – արեւմուտքի Արդեբիլի նահանգում Է:
Ինչպես պատմել Է երկրի Բնական գիտությունների և ծագումնաբանական պաշարների բյուրոյի հնԷաբանության բաժնի ղեկավար Զահրա Օրաքը, կենդանիների մնացորդները, որոնք վերագրվում են չորրորդական պարբերաշրջանի սկզբին (անտրոպոգեն), եզակի են ոչ միայն այն բանով, որ լավ են պահպանվել և գրեթե վնասվածքների չեն ենթարկվել, այլև նրանով, որ դրանք նման տիպի առաջին գտածոներն են արդի Իրանի տարածքում: «Նախկինում նման բան այստեղ չեն գտել,- նշել Է նա:- Քարացածություններից մեկը պատկանում Է մազազուրկ մամոնտների արուի, երկրորդն՝ Էգի»:
Փորձագետի խոսքով՝ ատամների չափերի հիման վրա կարելի Է մեծ հավանականությամբ պնդել, որ առանձնյակները եղել են չափահաս: «Դրանցից մեկը հիշեցնում Է հնդկական փղերի ատամները, որոնք, հնարավոր Է, Իրանում բնակվել են շուրջ 2 միլիոն տարի առաջ»,- նշել Է Օրաքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: