Միչիգան լճի ջրերում հայտնաբերել են կարմիր պակուի բազմացող առանձնյակ, որոնք պատկանում են հարավամերիկյան խոտակեր պիրանյա ձկների ընտանիքին:
Պակուն ամերիկացիների շրջանում հայտնի է յուրահատուկ ատամների շնորհիվ, որոնք շատ նման են մարդու ատամներին: Ձուկը մեծանում է մինչև 89 սմ. ըստ ամենայնի, պակու ունեցողները դժգոհ են եղել, որ դրանք զբաղեցնում են ամբողջ ակվարիումը, և որոշել են դրանց բաց թողնել Միչիգան լիճը:
Նշվում է, որ արևադարձային և մերձարևադարձային կլիմային սովոր ձկները հազիվ թե բազմանան լճում (ձմռան ցրտի պատճառով):
Իշխանությունները և բնապահպանները պակու ունեցողներին զգուշացնում են, որ բաց թողնված ձկները դատապարտված են մահվան: Այս մասին հայտնում է Live Science-ը: