Ֆրանսիացի մոդելագործ Սիմոնա Պորտ Ժակմյուի ծղոտե հսկայական գլխարկը Instagram-ում դարձել Է 2018 թվականի ամառային տարեշրջանի ամենամեծ ժողովրդականություն վայելող իրը: Այդ մասին գրել Է Fashionista հրատարակությունը:
Le Grand Chapeau Bomba անվանումը կրող գլխարկը, որն արևի ճառագայթներից պաշտպանում Է գործնականում ողջ մարմինը, թրենդ Է դարձել ինչպես հայտնիների, այնպես Էլ նրանց երկրպագուների շրջանում: Նրանցից շատերը գլխարկով լուսանկարներ են հրապարակել իրենց Instagram-օգտահաշիվներում:
Նրանց թվում հայտնվել Է ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը:
Նորաձևության բլոգերներ Դենի Էլիասը և Էվանժելի Սմիրնիոտակին նույնպես լուսանկարվել են ծղոտե լայնեզր գլխարկով:
Լուսանկարիչ Պետյա Շալամանովան միանգամից մի քանի լուսանկար Է հրապարակել գլխարկով: Միտումը պաշտպանել Է նաև ռուս մոդել Տատյանա Կորսակովան:
Jacquemus ծղոտե գլխարկը հասանելի Է 770 դոլար գնով: