Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան հրապարակումը. #giveusthefilmsmoneyback
Տարածելով այս տեքստը դուք մեծ օգնություն եք ցուցաբերում Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությանը և «Տատիկիս Վարսերը» Հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծին: Շնորհակալ եմ:
***
Լրանում է չորրորդ շաբաթը, ինչ “Տատիկիս Վարսերը” միջազգային ֆիլմի արտադրողները սպասում են Լիլիթ Մակունցի՝ մշակույթի նախարարության կողմից կինոնախագծից շորթած գումարի մասին նամակի արձագանքին:
Ես երկու բացատրություն ունեմ.
Ա. Նախարարը ոչ կոմպետենտ է և չի հասկանում ինչպես արձագանքել իր ղեկավարած ոլորտի նախագծում միջազգային ներկայություն ապահովող օտարերկրյա ներդրողի նամակին:
Բ. Նախարարի թիմը՝ տեղակալները, օգնականները, խորհրդականները թերանում են իրենց պարտականության մեջ՝ օգնել նախարարին հասկանալ, թե ինչպես պետք է արձագանքել իր ղեկավարած ոլորտի նախագծում միջազգային ներկայություն ապահովող օտարերկրյա ներդրողի նամակին:
Երկու դեպքում էլ եզրակացությունը մեկն է՝ թավշյա հեղափոխության արդյունքում մշակույթի մեկ ոչ կոմպետենտ նախարարը փոխարինվեց մեկ այլ ոչ կոմպետենտ նախարարով։
***
2017թ-ին ՀՀ մշակույթի նախարարությունը պարտքով գումար է վերցրել կինոնախագծից, իսկ կինոնախագծի իրավատերը, իր հերթին վարկ է վերցրել բանկից՝ համատեղ արտադրության պայմանագրերով ամրագրված իր աշխատանքները կատարելու համար: Նախարարությունը, բյուջեում գումարի բացակայության պատրվակով մեկ տարի ձգել է գումարի վերադարձը: Նախկին նախարարը բազմիցս ընդունել է իր պարտավորությունը: Վերջին անգամ նա երաշխավորել է գումարի վերադարձը 2018թ-ի ֆիլմերի ֆինանսավորումը բացվելուն պես: Ինչից քիչ անց հրաժարավել է պաշտոնից:
***
Նոր նախարարը դեռ դիրքորոշում չի հայտնել գումարը վերադարձնելու կապակցությամբ: Անհասկանալի պատճառներով ձգվում է ֆիլմերի այս տարվա՝ 2018թ-ի ֆինանսավորումը: “Տատիկիս Վարսերը” կինոնախագիծը սառեցված է: Միջազգային գործընկերների արդեն կատարած ներդրումների ճակատագիրը՝ վտանգված, իսկ նոր ներդրումների հեռանկարը՝ անորոշ: Ֆիլմը ֆինանսավորող ֆոնդերի մասնագետները հորդորում են հանել մրցույթներից “Տատիկիս Վարսերի” հայտը, քանի դեռ գլխավոր արտադրողի երկրում` Հայաստանում, պետական կառույցը հստակություն չի մտցրել ֆիլմին աջակցելու հարցում, չի ֆիքսել այս տարի տրվելիք աջակցության չափը: Չի կատարել նախորդ տարվա պարտավորությունը՝ ամբողջությամբ:
***
2015թ-ին կինոկենտրոնը պարտավորություն է վերցրել, ըստ որի 2016-2018թթ-ին պետք է աջակցեր կինոնախագծին ընդհանուր բյուջեի մինչև 30%-ի չափով: Այս պահին կինոկենտրոնի մասնակցության չափը 18 մլն դրամ է, կամ ընդհանուր բյուջեի՝ 5,2%-ը: ՀՀ մշակույթի նախարարության պարտքը կինոնախագծին 7 մլն դրամ է: Ֆիլմի Բուլղարացի և Գերմանացի համաարտադրողների կողմից՝ Համատեղ Արտադրության Պայմանագրով ստանձնած միջազգային համաֆինանսավորման չափը՝ 199 մլն դրամ, ընդհանուր բյուջեի՝ 60%-ը:
***
ՀՀ մշակույթի նախարարությունը, նախկին նախարարի, նրա կողմից Հայաստան ներմուծված կինոյի հանձնակատարի և ներկա նախարարի միասնական ջանքերի շնորհիվ արգելափակում է “Տատիկիս Վարսերը” ֆիլմի արտադրության մեջ 199 մլն դրամի, հայկական կինոյի համար բացառիկ ներդրման հնարավորությունը: Հնարավորություն, որ մենք կառուցել ենք չորս երկար տարիներ, որոնց ընթացքում երկու մշակույթի նախարար է հեռացել։ Հնարավորություն, որը մենք բաց չենք թողնի, եթե անգամ դրա համար անհրաժեշտ լինի ևս երկու մշակույթի նախարար փոխել: Կինոնախագծից շորթած գումարի վերադարձը անխուսափելի է:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
— с Ripsime Nahapetyan.