Երբ գործը հասնում է ռոմանտիկային, մենք միշտ էլ ուզում ենք համոզվել, որ ստեղծված ենք մեզ առանձնահատուկ զգալու համար:
Մենք բոլորս էլ այս կամ այն տեսքով, ձևով կամ բնույթով ենթարկվել ենք սիրո հրաշքներին: Մենք տեսել ենք, թե այն ինչպես է պատկերված ֆիլմերում կամ գեղարվեստական գրականության մեջ, ուր տղան/տղամարդն ամեն ինչ անում է աղջկան նվաճելու համար:
Մենք ուզում ենք ի վիճակի լինել հանդիպել այն մարդուն, ով պարզապես կլցնի մեր ողջ կյանքն իր ներկայությամբ: Սակայն, ցավոք, փնտրտուքը ոչ միշտ է մեզնից շատերի համար այդքան թեթև լինում: Շատ մարդիկ ստիպված են լինում տարիներով և անգամ տասնամյակներով անհաջողությունների շարք ապրել՝ նախքան, վերջապես, ճիշտ մարդու հանդիպելը:
Եվ այսպես, ինչպե՞ս կարող եք հասկանալ՝ արդյոք ինչ-որ մեկի հետ ունե՞ք խորը, մտերմիկ հարաբերություններ: Ահա մի քանի նշաններ, որոնց վրա դուք կարող եք ուշադրություն դարձնել:
- Ձեր երկուսից ոչ մեկը չի փորձում փոխել մյուսին:
Դուք անվերապահորեն սիրում եք միմյանց: Դուք դիմակներ չեք կրում: Դուք չեք փորձում ուրիշ մարդ դառնալ: Եվ ձեզ դեռ նախկինի պես սիրում են: Դուք իսկապես ձեզ պարտադրված չեք զգում գործել որոշակի կերպ միայն այն պատճառով, որ ձեր զուգընկերը ձեզ միշտ ստիպում է զգալ, որ ամեն ինչ լավ է:
- Դուք միմյանց լավագույն մարդիկ եք դարձնում:
Դուք իսկապես միմյանց դրդում եք ավելի լավը դառնալ: Դուք միմյանց ոգեշնչում եք դառնալ լավագույնը: Դուք գիտեք, որ դուք լավագույնն եք դառնում, որովհետև միմյանց հետ գտնվում եք հարաբերությունների մեջ:
- Դուք ընդհանուր սկզբունքներ ու աշխարհայացք ունեք:
Իհարկե, մեծ համատեղելիությունը նրանում է, որ աշխարհին նայեք միևնույն ակնոցի միջով:
- Դուք խորը, բովանդակալից զրույցներ եք վարում:
Դուք երկուսդ էլ գիտեք, որ դեպի միմյանց հասկանալու հնարավորություն ընկած բանալին բաց և անկեղծ շփումն է:
Դուք շատ լավ հասկանում եք` ինչի մասին եք խոսում: Դուք քննարկում եք ձեր զգացմունքներն ու զգացումները ու խոսում դրանց մասին:
- Դուք երկուսդ էլ անհավանականորեն անկախ եք:
Դուք միմյանցից կախված չեք, և դա մտերմիկ հարաբերություններ ձևավորելու բացարձակ ճիշտ մոտեցում է: Շատ մարդիկ սխալմամբ ենթադրում են, որ մտերմություն նշանակում է՝ շարունակական կապվածություն ու վստահություն: Բայց դա ճիշտ չէ:
Եթե դուք ձեր զուգընկերոջից չափազանց կախված եք մնում, դուք ձեր հարաբերությունների վրա դրանով իսկ մեծ ճնշում եք գործադրում` դրանց շնչելու տարածություն չտալով: Իսկական մտերմություն կառուցվում է այն ժամանակ, երբ 2 իրարից անկախ մարդիկ սիրահարված են միմյանց:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը