Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հեռացնող միջոցների և ածելիի օգտագործման հետևանքով թևատակերի մաշկը մգանում է։ Այս հատվածում մաշկը բավական նուրբ է և ընկալունակ արտաքին գործոնների նկատմամբ։ Հետևեք այս խորհուրդներին՝ թևատակերը գեղեցկացնելու համար։
Առաջին քայլ՝ սկրաբ։ Կիտրոնն օգնում է սպիտակեցնել թևատակերը, մաշկը պաշտպանել վարակներից։
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնեք ½ թեյի գդալ շաքարավազի հետ։
- Քսեք թևատակերին՝ մահացած մաշկն ու կեղտը հեռացնելու համար։
- Լվացեք տաք ջրով, չորացրեք։
Երկրորդ քայլ՝ սպիտակեցում։
- Նարնջի չորացրած կեղևը մանրացրեք բլենդերում։
- Ավելացրեք 2 ճաշի գդալ յոգուրտ, քսեք թևատակերին։
- Թողեք 10-15 րոպե։
- Սա կօգնի հարթեցնել թևատակերի մաշկը, դրանք ավելի նուրբ դարձնել։
Երրորդ քայլ՝ խոնավեցում։ Թևատակերի մաշկի առողջությունը պահպանելու համար կարևոր է նաև խոնավեցումը։
- 2 ճաշի գդալ ալյուրին մի փոքր ջուր ավելացրեք։
- Ցանկության դեպքում կարող եք նաև քրքում ավելացնել։
- Քսեք թևատակերին, թողեք 10 րոպե, լվացեք տաք ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը