Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին հրահանգվել է այսօր մինչև օրվա ավարտը ներկայացնել հրաժարականի դիմումը, հայտնում է hayeli.am-ը: Ամատունի Վիրաբյանը Հայաստանի ազգային արխիվի տնօրենն է 2003 թվականի ապրիլի 7-ից:
Panorama.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանն ասել է. «Այսօր ժամը 11-ին հանդիպել ենք և նախարարն ասել է, որ մինչև երեկո դիմում գրեմ»,- նշեց Ազգային արխիվի տնօրենը՝ հավելելով, որ դիմում գրելու պատճառը նաև գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների բաց նամակն է:
«Մի քանի մանր-մունր բաներ գտան և համարում են, որ ես օրենք եմ խախտել, ուստի լավ կլինի, որ դիմում գրեմ ու դուրս գամ»,- ավելացրեց Ամատունի Վիրաբյանը:
Նա միաժամանակ նշեց, որ դեռ չի պատրաստվում դիմում գրել, խորհրդակցում է գործընկերների, արխիվի կոլեկտիվի, ընկերների հետ՝ հասկանալու իր հետագա քայլերը: