Սան Պաուլույում` Բրազիլիա, անդամալույծ մարդկանց ուզում են նորից քայլել սովորեցնել էկզոկմախքի օգնությամբ, որը կառավարվում է անմիջապես ուղեղի կողմից: Մի քանի հիվանդ էական առաջընթաց է արձանագրել` ամբողջական անդամալուծության վիճակից անցնելով մասնակի անդամալուծության: Նրանցից մեկը նույնիսկ կարողացել է ինքնուրույն քայլել ընդամենը երկու ձեռնափայտի և օրթեզի օգնությամբ: Walk Again նախագծով զբաղվում է Միգել Նիկոլելիսը Դյուկի համալսարանի Նեյրոինժեներիայի կենտրոնից Duke University Centre for Neuroengineering, ԱՄՆ:
Մտքերով կառավարվող էկզոկմախքի փորձարկումներն անցկացվել են 8 հիվանդի մասնակցությամբ: Հիվանդներից մեկը փորձարկման սկզբում ի վիճակի չէր ուղղահայաց դիրքում գտնվել նույնիսկ ուրիշների աջակցությամբ, իսկ սարքի օգտագործումից 10 ամիս անց նա ինքը կարողանում էր տեղաշարժվել շարժահենակների օգնությամբ և թերապևտի օգնությամբ:
Ինքը` աշխատանքը տեղի է ունեցել հետևյալ եղանակով. հատուկ ինտերֆեյսն օգտագործելով` մասնագետները նախ կառավարում էին վիրտուալ մարդուն. Օրինակ, երբ նրանք մտածում էին առաջ շարժվելու մասին, վիրտուալ մոդելը շարժվում էր:
Բացի շարժվելու և զգալու հնարավորության վերականգնումից, հիվանդների մոտ դիտարկվում էին նաև այլ բարելավումներ: Փորձարկման մասնակիցներն արտաթորող գործառույթներն ինքնուրույն վերահսկելու հնարավորություն են ստացել, բացի այդ, սկսել է ավելի լավ աշխատել նրանց հենց սրտանոթային համակարգը, հաղորդում է BBC-ն: