Takprosto կայքը ներկայացնում է բաղադրատոմս, որն օգնում է պայքարել ցեյուլիտի դեմ՝ առանց որևէ ջանքերի: Աղացած սուրճով մաշկի մերսումը շատ տարածված միջոց է: Սկրաբը խնդրահարույց հատվածներում լավացնում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ էլ մաշկը ձգվում է: Եթե այս խառնուրդին ավելացնենք նաև մի քանի գաղտնի բաղադրիչներ, արդյունքը կապշեցնի ձեզ: Լոգանք ընդունելիս առիթը բաց մի թողեք և խնամեք մաշկը:
Պատրաստեք սուրճի սկրաբ հետևյալ երկու բաղադրատոմսերով:
Սուրճի սկրաբ՝ ծովի աղով
Բաղադրիչներ
- 3ճ/գ աղացած սուրճ
- 3ճ/գ ծովի աղ
- Մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը, ապա տարածեք մաշկի վրա: Մերսեք խնդրահարույց հատվածները մի քանի րոպե, լվացեք սկրաբը: Պրոցեդուրայից հետո սնուցող քսուք քսեք:
Ցելյուլիտն այրող սուրճի սկրաբ
Բաղադրիչներ
- 10ճ/գ աղացած սուրճ
- 2ճ/գ դարչին
- 1ճ/գ կծու պղպեղի թուրմ
- 2ճ/գ ձիթապտղի յուղ
Կծու պղպեղի թուրմը կարող եք ձեռք բերել դեղատներից, սա այն բաղադրիչն է, որի շնորհիվ մաշկը ձգվում է: Ոչ մի անհարթություն: Բաղադրության մեջ մտնող դարչինը լավացնում է մաշկը, իսկ ձիթապտղի յուղը կախարգելում է մաշկի գրգռումը:
Բոլոր բաղադրիչները խառնեք և քսեք մաքուր մաշկի վրա: Խառնուրդը տրորեք մի քանի րոպե շարունակ, այնուհետև լվացեք սառը ջրով: Մի անհանգստացեք, եթե մաշկը սկսի քոր գալ, սա նշանակում է, որ պղպեղն աշխատում է: Շաբաթական 3 անգամ կրկնեք այս գործողությունը և կզգաք տարբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը