Healthyfoodhouse կայքը ներկայացնում է մաշկի մաքրման, շերտազատման համար նախատեսված սկրաբի բաղադրատոմս: Շերտազատում՝ նշանակում է՝ դեմքի մաշկի մեռած բջիջների հեռացում: Սա օգնում է թեթևացնել կնճիռները, քանի որ դրանք այլևս այդքան խորը չեն երևում:
Միևնույն ժամանակ, այս սկրաբը կբացի ձեր մաշկի գույնը և փայլ կհաղորդի: Շերտազատումը մաքրում է նաև ծակոտիները, կանխարգելում սև կետերի հայտնվելը: Վերացնում է տոքսիններն ու նվազեցնում բորբոքումները: Կարճ ասած՝ շերտազատումը դեմքի մաշկը լավացնելու ամենաարդյունավետ մեթոդն է:
Դժբախտաբար, այս մեթոդը հաճախ թանկ է լինում և ոչ այնքան հասանելի շատերի համար: Այնուամենայնիվ, կարող եք ինքնուրույն ստանալ մի միջոց, որը նույն ազդեցությունը կունենա, ինչ սալոնային շերտազատումը:
Այս սկրաբի բաղադրության մեջ է մտնում միայն 2 բաղադրիչ՝ սուրճ և կոկոսի յուղ: Այս սկրաբի դրական կողմը նաև այն է, որ այն սնուցում է մաշկը սննդարար տարրերով: Կոկոսի յուղը հարթեցնում է մաշկը և նվազեցնում բակտերիաները: Սուրճը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխարգելում են վաղաժամ ծերացումը: Սուրճն ունի նաև հակաբորբոքային հատկանիշներ և նվազեցնում է մաշկի կարմրությունը:
Վերջապես, սուրճը բարձացնում է կալոգենի և էլաստինի արտազատումը, որոնք իրենց հերթին՝ օգնում են ազատվել կնճիռներից:
Ձեզ անհրաժեշտ է 1ճ/գ կոկոսի յուղ և 1ճ/գ լավ աղացած սուրճ: Պարզապես խառնեք բոլոր բաղադրիչներն ու քսեք դեմքին: Սկրաբով զգուշորեն տրորեք դեմքը մատների ծայրերով՝ շրջանաձև շարժումներով: Որոշ ժամանակ թողեք սկրաբը մնա դեմքին, ապա լվացեք այն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը