Հայտնի հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram-ի իր բաժանորդներին անկեղծորեն պատմել է, թե ինչպես է պետք պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը։
«Ես 42 տարեկան եմ և չեմ ուզում երիտասարդանալ՝ պասիվ կենսակերպ վարելով։ Ակտիվ գործունեությունը, երիտասարդների հետ աշխատելը, էներգիայով լի մարդկանց հետ շփվելը պարտավորեցնում է, որ արտաքինս համապատասխանի ներքին աշխարհընկալմանս»,- գրել է Կանդելակին։
Նրա խոսքով պետք է հետևել մաշկին՝ ատամներին ու մազերին զուգահեռ։ Կանդելակին խոստովանել է, որ կարիերայի սկզբում, երբ աշխատում էր վրացական հեռուստատեսությունում, հաճախ մեկ ժամ ծախսում էր հեռուստատեսային գրիմը մաքրելու համար, քանի որ այդ ժամանակ օրերով լույս չի եղել։ Իսկ հետո հոգ է տարել մաշկը խոնավ պահելու մասին։
«Հիմա ամեն ինչ ավելի հեշտ է, ապրանքանիշներն առաջարկում են մաշկի խնամքի կոսմետիկ միջոցների հսկայական ընտրություն։ Միստը իմ վերջին բացահայտումն է։ Գիալուրոնային կամ կաթնային թթուն և գլիցերինը խոնավացման գրավականն են։ Բաղադրության մեջ եղած PVP-ն ամրապնդում է շպարը, բայց չի կարելի չարաշահել. այն խցանում է ծակոտիները»,- գրել է Կանդելակին։