Գրինվիչի թագավորական աստղադիտարանը, որը գտնվում Է Լոնդոնի հարավ-արևելքում և որի անունով Է կոչվում Գրինվիչի զրոյական միջօրեականը, 60-ամյա ընդմիջումից հետո վերստին կզբաղվի աստղային երկնքի ուսումնասիրությամբ:
Այդ մասին հայտնել Է The Daily Telegraph բրիտանական թերթը: Միանգամի8 չորս հեռադիտակ Է տեղակայվել Ալտազիմուտ հին վիկտորիանական տաղավարում, որը կառուցվել Է 1894-1896 թվականներին ինժեներ Ուիլյամ Կրիսպի կողմից:
Դրանց օգնությամբ կարելի Է իրականացնել Լուսնի և Արեգակնային համակարգի մոլորակների, ինչհես նաև Արեգակի դիտարկումներ: Գրինվիչի աստղադիտարանը բացվել Է 1675 թվականին Կարլ Երկրորդ թագավորի (1630-1685) հրամանով: Աստղագետների խնդիրն Էր աստղային երկնքի քարտեզ կազմելը և ծովագնացների համար կարևոր կոորդինատների ճշտումը: Այդ ժամանակվանից այն համարվել Է թագավորության գլխավոր աստղադիտարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: