Գիտնականներն ալկոհոլի «չափավոր» բաժին են որոշել նրանց համար, ովքեր չեն ցանկանում դրանից լիովին հրաժարվել: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Eurekalert պորտալում:
Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի աշխատակիցները վերլուծել են 18-ից մինչև 45 տարեկան 4 հազար 710 մարդկանց վերաբերող տվյալները, ուշադրություն դարձնելով այն բանի վրա, թե նրանք որքան հաճախ և ինչ քանակությամբ են ալկոհոլային խնիչքներ օգտագործում:
Պարզվել Է, որ այն տղամարդկանց մոտ, որոնք իրենց թույլ են տվել չարաշահել ոգելից խմիչքները, բարձրացել են արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը, իսկ կանանց մոտ դիտվել Է արյան մեջ շաքարի բարձր մակարդակ: Նշվում Է, որ տվյալների վերլուծության ժամանակ հաշվի են առնվել ինչպես սննդակարգը, այնպես Էլ հետազոտության մասնակիցների ֆիզիկական ակտիվությունը:
Այդ կապակցությամբ մասնագետները որոշել են ալկոհոլի համեմատաբար անվտանգ չափաբաժինը, որպեսզի նվազագույնի հասցվեն ռիսկերը: Այն միջին հաշվով կազմում Է ալկոհոլի մեկից մինչև երկու բաժին տղամարդկանց համար և մեկ բաժին՝ կանանց համար: Ընդ որում՝ մեկ բաժինը համարժեք Է 350 գրամ գարեջրի, 100 գրամ գինու կամ 40 գրամ թունդ ալկոհոլային խմիչքների: Դրա հետ մեկտեղ գիտնականներն ընդգծել են, որ առավել նախընտրելի Է ալկոհոլից լիովին հրաժարվելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: