Հինգ ամսական երեխայի մահվան գործով քննություն է ընթանում, որը համակողմանիորեն կպարզի բոլոր հանգամանքները։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով երեխայի հոր բաց նամակի մասին հարցին։
«Ուսումնասիրել եմ այդ խնդիրը, տեղյակ եմ, նաև հանդիպել եմ նրա հետ։ Զբաղվում ենք այդ խնդիրներով։ Գումարած դրան, քննություն է ընթանում, որը համակողմանիորեն կպարզի բոլոր հանգամանքները»,- ասաց նա։
Հարցին, թե հնարավոր է, որ երեխայի մահվան պատճառը պատվաստումը լինի, ինչպես նշում է հայրը, նախարարը արձագանքեց. «Ոչ»։