«Երկնքում մի աստղ էլ փայլեց». աստղերը Նադեժդա Սարգսյանի մասին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երկնքում մի աստղ էլ փայլեց». աստղերը Նադեժդա Սարգսյանի մասին

Հրաչուհի Ութմազյանը իր Instagram-ի էջում հրապարակել է համատեղ լուսանկար լուսահոգի երգչուհու հետ, և այն մեկնաբանել է հետրյալ գրառմամբ. «Երկնքում մի աստղ էլ փայլեց»:

Երգիչ Արամեն Instagram-ի story բաժնում հրապարակել է Նադեժդա Սարգսյանի հին լուսանկարներից մեկը եւ այն մակագրել «ցավում եմ» գրառմամբ:

Երգիչ Մհերը իր էջում տեսանյութ է տեղադրել եւ հրապարակումը մեկնաբանել այսպես. «Մենք Ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ..Երբեք չէի մտածի, որ միասին երգած այս երգը կնվիրեմ ձեր հիշատակին իմ Նադեժդա Սարգսյան((( Միշտ կմնաք մեր հուշերում սիրելի Նադյաս, հոգատար մայր, շատերի սիրելի ուսուցչուհի… Էմմի ցավակցում եմ…»:

Երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը հրապարակած լուսանկարին կից մտերմիկ գրել է. «Աստված Հոգիդ Լուսավորի Նադյուշա»:

Սոֆի Մխեյանը կիսվել է արխիվային մի լուսանկարով, որում պատկերված են ինքը, Նադեժդա Սարգսյանը, Էմմին: Սոֆին հրապարակմանը կից գրել է. «Նադեժդա Սարգսյան (Մեր Նադյան………Աստված Հոգիդ Լուսավորի)»: