Ոգելիցը վտանգավոր է դեռահասների ուղեղի ու մետաբոլիզմի համար․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ոգելիցը վտանգավոր է դեռահասների ուղեղի ու մետաբոլիզմի համար․ հետազոտություն

Դեռահասության տարիքում ոգելից խմիչքի գործածումը կարող է հանգեցնել փոփոխությունների մետաբոլիկ պրոֆիլում։ Այդ փոփոխությունները կապակցված են գլխուղեղի մոխրագույն նյութի նվազման հետ սովորաբար այն աղջիկների մոտ, որոնք չարաշահում են ոգելիցը։ Նման եզրակացության են հանգել University of Eastern Finland Kuopio University Hospital  համալսարանների գիտնականները։

10 տարվա ընթացքում նրանք հետևել են Ֆինլանդիայի դեռահասներին, ուսումնասիրելով նրանց մետաբոլիկ պրոֆիլները։ Նաև հետազոտության մասնակիցներին մագնիս ռեզոնանսային տոմոգրաֆիա են արել, որպեսզի չափեն նրանց մոխրագույն նյութի ծավալը։

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ոգելիցի գործածումը բացասաբար է ազդել դեռահասների և ուղեղի, և մետաբոլիզմի վրա։ Օրինակ ոգելիցը չարաշահող մասնակիցների մոտ բարձր էր 1-մետիլհիստամինի մակարդակը։ Դա էլ իր հերթին կապակցված է եղել մոխրագույն նյութի ծավալի նվազման հետ։

med.news.am