Սոխը մազերի խնամքի լավագույն միջոցներից մեկն է: Այն հրաշալի օգնում է մազաթափության դեպքում: Սոխը պարունակում է ծծումբ, որը սնուցում է մազարմատները և խթանում դրանց աճը: healthyfoodstar.com-ը ներկայացնում է սոխից պատրաստված մի քանի միջոցներ, որոնք կխթանեն մազերի աճը:
Սոխի հյութ
Սոխի հյութը քամեք և խառնեք ջրով: Մազերը թրջեք դրանով, մերսեք գլխամաշկը և այդպես պահեք 25-30 րոպե: Այնուհետև լվացեք մազերը:
Սոխի և կոկոսի յուղով հյութ
Սոխի հյութը խառնեք կոկոսի յուղի հետ և մերսեք մազերը. այն արագացնում է մազերի աճը: Գլուխը սրբիչով փաթաթեք, պահեք 25-30 րոպե:
Սոխ և գարեջուր
Սոխի կտորները կամ սոխի հյութը խառնեք գարեջրով՝ մազերի աճը խթանելու համար: Շաբաթական 2անգամ կրկնեք այս գործողությունը:
Սոխ և մեղր
Սա ամենաարդյունավետ միջոցն է մազերի աճն արագացնելու համար: Սոխը ճզմեք և վրան մի քանի կաթիլ մեղր ավելացրեք: Ստացված զանգվածը տարածեք մազերին և թողեք մի քանի րոպե մնա, այնուհետև լվացեք մազերը:
Սոխը և կիտրոնը
Կիտրոնի հյութը և սոխի հյութը խառնեք և քսեք մազարմատներին, գլխամաշկին՝ մազերի աճը խթանելու համար: Կիտրոնի հյութը նաև նվազեցնում է մազաթափությունը:
Սոխ և յոգուրտ
Սոխի հյութին ավելացրեք մեկ գդալ յոգուրտ: Լավ խառնեք և մերսեք մազերը ստացված զանգվածով: Թողեք 45 րոպե, ապա մազերը լվացեք շամպունով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը