Մազերը կանացի գեղեցկության ամենակարևոր նախապայմաններից մեկն է: Ցավոք սրտի, հաճախ այնպես է պատահում, որ մազերը սկսում են կորցնել իրենց փայլն ու ճյուղավորվել, կոտրվել, թափվել: Այս ամենի պատճառները կարող են տարբեր լինել՝ սթրեսները, հորմոնային խանգարումները, քիմիական տարրերի ազդեցությունը:
Մազերի աճի ակտիվացում
Ognov կայքը ներկայացնում է մազերի աճն ակտիվացնող շամպուն, որի բոլոր բաղադրիչները հնարավոր է գտնել դեղատներում: Պարզապես խառնեք բոլոր բաղադրիչները, և շամպունը պատրաստ է:
Բաղադրիչներ
- 100 մլ նորածինների շամպուն
- 100 մլ հեղուկ պանթենոլ
- 10 մլ գերչակի յուղ
- 2 սրվակ վիտամին B12
- 1 թ/գ հեղուկ վիտամին A
- 1 թ/գ հեղուկ վիտամին E
Առավել երկար վերականգնող ազդեցության համար շամպունն օտգագործեք 3 ամիս: Օգտագործումից առաջ մազերը լավ սանրեք, մի փոքր գլուխը մերսեք, որպեսզի արյան հոսքը դեպի գլխամաշկ լավանա:
Շամպունը քսեք, փրփրեցրեք և թողեք մնա մի քանի րոպե: Ապա լավ լվացեք: Հավելյալ փայլ հաղորդելու համար կարող եք խնձորի քացախով լվանալ մազերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը