Այս գիշեր Փարիզում վախճանվել է գրող, հրապարակախոս, թարգմանիչ, քաղաքական վտարանդի Կարեն Սիմոնյանը
Advertisement 1000 x 90

Այս գիշեր Փարիզում վախճանվել է գրող, հրապարակախոս, թարգմանիչ, քաղաքական վտարանդի Կարեն Սիմոնյանը

Այս գիշեր Փարիզում վախճանվել է գրող, հրապարակախոս, թարգմանիչ, քաղաքական վտարանդի, իմ լավ բարեկամ Կարեն Արամի Սիմոնյանը: Այսօր մենք բոլորս մի փոքր վտարանդի դարձանք։

Կարեն ջան, չնայած մեր բազմամյա ջերմ ու մտերիմ հարաբերություններին, առաջին անգամ եմ դու-ով դիմում քեզ։ Բայց քանի որ դու անմահացար, անմահների հետ միայն այդպես են խոսում։ Ափսոս, որ անընդհատ հետաձգեցի իմ Փարիզ գալը ու այդպես էլ չկարողացանք նորից հանդիպել, չնայած հեռվից էլ զգում էի քո հոգու խռովքն ու ալեկոծությունը։ Այսօր ուզում եմ մի բան խոստովանել։ Մեր բազմաթիվ հանդիպումների՝ զրույցների ու զբոսանքների ժամանակ ես ոչ մի անգամ չեմ ասել, որ երեխա ժամանակ հափշտակված կարդացել եմ քո գրքերը ու մինչև հիմա հիշում եմ։ Չեմ ասել, որովհետև հասկացել եմ, որ դու անհարմար կզգայիր քո դիմաց ոչ թե մտերիմ զրուցակից, այլ երկրպագու տեսնելով։ Հիմա ասում եմ, որովհետև սրանից հետո քեզ հետ զրուցելիս էլ ոչինչ չեմ կարող թաքցնել։ Ցավում եմ, որ հիմա քո կողքին չեմ։

Հենրիկ Պիպոյանի ֆեյսբուքյան էջից