Steptohealth.ru կայքը գրում է, որ մազերի ճյուղավորվելն ամենատարածված խնդիրներից է: Կայքը մի քանի խորհուրդ է ներկայացրել ճյուղավորված մազերից ազատվելու համար:
Ավելի շատ ջուր խմեք: Եթե օրվա ընթացքում բավարար չափով ջուր եք խմում, դա դրական ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի վրա, մասնավորապես՝ նաև մազերի վրա: Այսկերպ դուք մազերը կխոնավեցնեք և կհարստացնեք նյութերով, որոնք անհրաժեշտ են մազերին՝ առողջ տեսք ունենալու համար:
Մի մոռացեք կոնդիցիոներ օգտագործել: Այն պետք է որակով լինի և, հնարավորության դեպքում, նախատեսված լինի չոր կամ էլ վնասված մազերի համար: Հնարավորության դեպքում փորձեք խուսափել ֆենի և մազերի արդուկի օգտագործումից: Բարձր ջերմաստիճանի պայմաններում մազերը չորանում են, իսկ դրանից մազերը սկսում են ճյուղավորվել:
Շատ շամպուն մի օգտագործեք: Շատերին թվում է, թե շատ շամպուն օգտագործելը նպաստում է մազերի լավ վիճակին և առողջ տեսք ունենալուն: Սակայն դա այդպես չէ: Իրականում պետք է քիչ շամպուն օգտագործել, ինչպես նաև խուսափել շաբաթվա ընթացքում 2 անգամից ավելի մազերը լվանալուց:
Երբ լողափ եք գնում, մազերը պաշտպանելու համար միջոցներ օգտագործեք: Մազերն արևից պաշտպանվելու կարիք ունեն:
Եթե այլ տարբերակ չկա, և ձեր մազերը սկսում են ավելի շատ ճյուղավորվել, ապա մազերը կարճացրեք մի քանի սանտիմետրով: Սա դրական կերպով կանդրադառնա մազերի որակի վրա:
Ճյուղավորված մազերից տնային պայմաններում ազատվելու միջոցներ
Շամպուն ձվից: Սա պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի 1 լիտր տաք ջուր, 1 ձու և 30 գրամ ռոզմարին: Տաքացրեք ջուրը, ավելացրեք ռոզմարինը և թողեք թրմվի: Երբ թրմվի, հարած ձուն ավելացրեք և այն օգտագործեք որպես շամպուն: Դրանից հետո կոնդիցիոներ օգտագործեք:
Պապայայով դիմակ: Մաքրեք պապայան, խառնեք կես բաժակ յոգուրտի հետ և քսեք մազերին: Խառնուրդը մազերին թողեք կես ժամ: Դրանից հետո լավ լվացեք:
Ավոկադո: Մաքրեք ավոկադոն, ձիթապտղի յուղ ավելացրեք: Խառնուրդը քսեք մազերի ներքևի հատվածին և թողեք 15 րոպե:
Ձիթապտղի յուղը տաքացրեք, մազերի ծայրերը քսեք դրանց վրա, 30 րոպե թողեք: Ապա լվացեք մազերը, վերջում լվացեք սառը ջրով:
Մազերի ծայրերը դրեք գարեջրի մեջ, ապա լվացեք: Այս միջոցն օգտագործելիս զգույշ եղեք, քանի որ դրանից հետո գարեջրի հոտը կարող է գալ մազերից:
Ալոէի յուղը հրաշալի միջոց է մազերի ճյուղավորման դեմ: Այն քսեք մազերին, պահեք 30 րոպե, ապա լվացեք շամպունով, հետո կոնդիցիոներ օգտագործեք:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»