Սխալներ կան, որոնք գործել չի կարելի
Advertisement 1000 x 90

Սխալներ կան, որոնք գործել չի կարելի

Հաճախ սխալներն ընկած են մտքերի, արարքների ու որոշումների հիմքերում, բայց նրանցից մի քանիսի հետևանքներն այնքան հիանալի են, որ ուզում ես կրկին ու կրկին սխալվել: Սակայն կան սխալներ, որոնք գործել չի կարելի: Ահա մարդու կյանքի այն 10 սարսափելի սխալները, որոնցից պետք է խուսափել հնարավոր և անհնարին բոլոր եղանակներով:

  1. Ապրել անցյալով:

Շատ մարդկանց երջանիկ լինելու համար հարկավոր է ընդամենն ամնեզիա՝ հիշողության կորուստ ու մի քիչ վիսկի: Եվ արդյունում՝ նրանց առաջընթացը երաշխավորված է: Կան մարդիկ էլ, որոնք ոչ մի կերպ դուրս չեն գալիս իրենց հարմարավետության գոտուց: Մարդիկ տարբեր են, բայց բոլորս էլ ունենք հավասար հնարավորություններ: Խոսքը սոցիալական շրջանակների մասին չէ, այլ մեզնից յուրաքանչյուրի կյանքի նպատակի, երջանկության: Անգամ, եթե անցյալը մեզ անսահման երջանկություն է նվիրել, բայց այժմ այդ հիշողությունները խանգարում են առաջ շարժվել, ժամանակն է ընդունել այն իրողությունը, որ մենք անցել ենք այն սահմանը, որը քարե պատի պես կանգնել է մեր թիկունքին: Երջանիկ անցյալը մեր կայացման որոշակի շրջաններից է: Երբ այն այլևս չկա, և մնացել են միայն երջանիկ հիշողությունները, պետք է ստանալ նոր դրական էմոցիաներ, որպեսզի մեկ տարի հետո այսօրվանն էլ դառնա վառ հիշողություն: Երջանկությունը կյանքի մեջ է, իսկ ինքը՝ կյանքը, սոսկ մի կարճ պահ է:

  1. Վախենալ ռիսկի դիմելուց:

Բոլորին ծանոթ է հետևյալ արտահայտությունը՝ «Տիտանիկը» կառուցել են արհեստավարժները, իսկ տապանը՝ սիրողները: Այս արտահայտությունը ոգևորում և թև է տալիս: Ամեն ինչ կյանքում շատ պարզ է, պարզապես մեզ դուր է գալիս բարդացնել: Զբաղեցրած տեղը միշտ չէ, որ երազանքների գագաթնակետն է: Հնարավոր է, որ ձեր՝ ամեն դեպքում հարկավոր մարդուն զանգելու, ինքնակենսագրականը խոշոր ընկերության լավ վճարվող հաստիքի համար ուղարկելու, դեպոզիտից ժամկետից շուտ խոշոր գումար հանելու, ամենաքմահաճ հաճախորդին առաջարկ ներկայացնելու կամ առաջին հայացքից անհասանելի թվացող անձնավորությանը ձեր զգացմունքների մասին հայտնելու այսօրվա որոշումը ձեր ողջ կյանքը փոխի արդեն այսօր երեկոյան:

Դուք վախենում եք ռիսկի դիմել, քանի որ վախենում եք, որ դա կարող է ձեր հերթական սխալը լինել: Իսկ ահա աշխարհը հաճախ գնահատում է այդ սխալները: Նրանցից ծնվում է երկխոսություն, իսկ երկխոսությունից էլ՝ ճշմարտությունը: Որոշ սխալներ, չհիմնավորված հաստատակամություն կամ առանց հաջողության հասնելու տեսանելի երաշխիքների ընդունված որոշումներ կարող են հաջողության հասցնել ձեզ ու բերել համաշխարհային ճանաչում: Վերցնենք, օրինակ, Հարրի Փոթերի մասին առաջին գիրքը:

Նրա հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը, տարիներ ծախսեց՝ գտնելու համար այն հրատարակչությանը, որը կցանկանար հրապարակել այդ ֆանտաստիկ պատմությունը: Իհարկե, նրա համար հաճելի չէր լսել 12 մերժումները, բայց նա առանց ընկճվելու, հաստատակամորեն առաջ էր գնում դեպի իր նպատակը: 12 հրատարակչություններ, փաստորեն, ապագա համաշխարհային բեսթսելլերի մեջ չէին տեսնում ոչ մի առանձնահատուկ բան, իսկ այժմ թե՛ մեծերը, թե՛ երեխաները գիտեն և հիանում են այդ անսովոր տղայի պատմությամբ:

Պետք է հավատալ սեփական ուժերիդ, ինքդ քեզ ու շրջապատողներիդ: Առանց ապագայի նկատմամբ հավատի ու ռիսկի դիմելու ունակության՝ չէին հայտնաբերվի հեծանիվները, բջջային հեռախոսները, ինքնաթիռները, համակարգիչները, չէին լինի այն ամենը, ինչ ամենաանհրաժեշտն է թվում: Աշխարհը ձեր ռիսկային որոշումների կարիքն ունի, դուք ինքներդ դրա կարիքն ավելի շատ ունեք:

  1. Չապրել այնպես, ինչպես ուզում ես:

Մարդիկ կան, որոնց շուրջ կյանքը եռում է: Նրանք վառ, ոչ ստանդարտ, երբեմն՝ անտրամաբանական մտածողություն ունեն, բայց դա իրականում այդպես է: Երբ այդպիսի մարդը հեռախոսազանգերի չի պատասխանում, դու պատկերացնել անգամ չես կարող, թե 10 րոպե առաջ նրա ուղեղին ինչ է եկել, և նրա երևակայությունն իրեն ուր է տարել այս անգամ: Հնարավոր է՝ նա մի կողմ է նետել հեռախոսը, որպեսզի շրջապատողներին բացատրություն չտա, թե ինչու է ուզում նոր հեռախոս գնել, կամ միգուցե աշխատանքի գնալու փոխարեն՝ մանկատուն է գնացել, որ երեխաներին օգնի դասերը պատրաստել:

Առաջին հայացքից՝ թվում է, որ այդ մարդիկ թեթևամիտ և անպատասխանատու են: Բայց նրանք երջանիկ են: Ես կոչ չեմ անում անկանխատեսելի լինել, այլ ընդամենը կոչում եմ առողջ դատողության: Ես կոչ եմ անում չվատնել կյանքը ոչ սիրելի գործի, անհետաքրքիր մարդկանց ու ատելի վայրի վրա: Փակեք աչքերը և պատկերացրեք այն, ինչը դուք ուզում եք անել հենց հիմա: Պաղպաղա՞կ եք ուզում, գնացեք և գնեք, հանգստի՞ գնալ, սկսեք պլաններ մշակել, հաճելի մարդու հետ մտերմությո՞ւն եք փնտրում, գտեք ընդհանուր թեմաներ, խոսակցություն սկսեք, ապա վայելեք առաջին ֆլիրտի և դրա հետևանքների արդյունքը: Համարձակ եղեք: Ճանապարհներ գտեք, որ երջանկությանը ոչ թե ապագայում սպասեք, այլ այն վայելեք այստեղ և հիմա:

  1. Չգնահատել այն, ինչ ունես:

«Դու չես գնահատում ունեցածդ»: Որքան էլ որ ծեծված լինի այս արտահայտությունը, նրա մեջ խորություն ու կենսափորձ կա: Չգիտես ինչո՞ւ՝ մենք գանձեր փնտրում ենք անմարդաբնակ կղզու վրա, այնինչ այն հաճախ հենց մեր բակում է թաքցրած լինում: Մենք նեղացնում ենք մարդկանց՝ մտածելով, որ նրանք մեզնից ոչ մի տեղ էլ չեն հեռանա: Մենք տրվում ենք տրամադրությանը ու մի կողմ նետում հեռախոսը: Սակայն նեգատիվի մեջ երջանկություն չի կարող լինել, պայքարի մեջ՝ հոգեկան հանգիստ, պոզիտիվի հավերժ փնտրտուքի մեջ էլ՝ վերջնագիծ: Մեր շուրջը եղած մանրուքներն արդեն իսկ մեզ առանձնահատուկ են դարձնում: Մեր աշխարհը մեր մտքերի արտացոլանքն է: Մաքրենք գլուխը հիմար մտքերից, և արդյունքը երկար չի սպասեցնի:

  1. Մտածել, թե կարող ես երջանկությունը գնել:

Մարդիկ սովոր են ասել, թե երջանկությունը փողի մեջ չէ, սակայն նրանք բոլորն էլ ձգտում են աշխատել աշխարհի բոլոր փողերը, օրերով նստում են աշխատավայրում և մոռանում, թե ինչ արտաքին ունեն իրենց երեխաները:  Ժամանակակից աշխարհում դժվար է ապրել առանց փողի: Բայց կան մարդիկ, ովքեր աշխատում են ապրելու համար, իսկ կան այնպիսիները, ովքեր ապրում են, որ աշխատեն: Իհարկե, ամեն ինչ պարզ չէ, բայց պետք է այդ բարակ սահմանագծի վրա կարողանալ պահպանել հավասարակշռությունը: Եթե երջանկությունը հնարավոր լինել գնել, ապա մենք  արդեն հարյուրավոր տարիներ առաջ այն կորցրած կլինեինք: Երջանկությունը հիասքանչ է՝ իր մատչելիությամբ, նուրբ համբույրով, երեխայի առաջին ճիչով, անկեղծ գրկախառնություններով, այն գիտակցությամբ, որ սիրելիդ քնած է քո կողքին: Երջանկությունը հնարավոր չէ գնել, և սա է կյանքի ողջ հմայքն ու վայելքը:

  1. Ապրել այնպես, ասես մենք ոչ ոք ենք միմյանց համար:

Այնքան էլ հաճելի բան չէ մահվան մահճում սեփական մեղքերը որպես արժանիքներ հիշել և կյանքիդ նայել արդարացումների պրիզմայի միջով: Այո, մեր կյանքի կանոնները շատ խիստ են, բայց այս կանոններով խաղալը կամ չխաղալը յուրաքանչյուրիս ինքնուրույն որոշումն է: Սա ուտոպիա չէ: Եթե աշխարհն ինքներս չփոխենք, չենք կարող տեսնել նրա մեջ կատարվող փոփոխությունները: Շահամոլությունը, ժլատությունը, անսիրտ վերաբերմունքը, այլոց աղաչանքների հանդեպ կուրությունն ու խլությունը մաքրագործվելու լավագույն գործիքակազմը չեն: Մենք կապրենք և կարտասվենք՝ տեսնելով, թե որքան եսասիրաբար են մեր թոռները պայքարում այս արևի տակ իրենց տեղը գտնելու համար: Սակայն տեղ կա բոլորի համար: Պարզապես պետք է մարդ մնալ ցանկացած բարդագույն իրավիճակում: Լուսավոր պահերը ծնվում են մարդկանց՝ միմյանց հասկանալու և զիջելու ունակությունից:

  1. Վախենալ:

Բոլոր վախերն ու հիվանդությունները ծնվում են մեր գլխում: Արտաքին ֆոնը միայն օգնում է վախին հաստատել իր դիրքերը: Թե առջևում ինչ կա, անիմանալի է, սակայն պարտադիր չէ, որ այնտեղ մարտի դաշտ լինի: Հնարավոր է, որ առջևում ընդհանրապես չլինի ո՛չ անհանգստություն, ո՛չ տագնապ, ո՛չ լրացուցիչ ջանքեր: Իսկ հաճախ էլ գլխում արդեն նստած է տագնապի պրոյեկցիան, մտքերն ուղարկված են տիեզերք, և մեր մարմինն անընդհատ սպասում է կամ ցավի, կամ անհարմարավետության: Վախի դեմ պետք է պայքարել՝ միայն արմատախիլ անելով նրա ներքին պատճառները: Հաճույք ստացեք կյանքի յուրաքանչյուր իրավիճակից և ընդհանրապես կյանքից ամբողջությամբ: Տառացիորեն ամեն ինչի մեջ իմաստ կա, պետք է միայն գտնել այն:

  1. Պերֆեկցիոնիստ լինել և սահմանել տոտալ վերահսկողություն:

Պիզայի աշտարակը ճարտարապետի սխալի և ճշգրիտ հաշվարկների բացակայության վառ օրինակ է: Եթե հիմքը 2-3 անգամ մեծ լիներ, այն անագե տոկուն զինվորիկի ցայտուն օրինակ կլիներ: Շինությունն արդեն 170 տարեկան է, սակայն հիշենք, որ մինչև նախագծի հանձնելն աշտարակն արդեն իսկ օրիգինալ թեքություն ուներ: Պերֆեկցիոնիստները շոկի մեջ են, իսկ մինչ օրս էլ Պիզայի աշտարակի շուրջ իրարանցումը չի դադարում. Մարդիկ նկարվում են, այն մեծ հետաքրքրություն է առաջացնում դեռևս: Կյանքը ծայրեծայր իրարանցում է, և նրա համար կատարյալ սարքավորում գտնելու համար կարելի է վատնել հսկայական ժամանակ ու մնալ կոտրած տաշտակի առջև: Աշխարհը կառավարել հնարավոր չէ, այն ընթանում է իր հունով, իսկ դու պարզապես ընտրում ես, թե որ ուղղությամբ ընթանալ՝ հաճույքի՞,  թե՞ հավերժ դժգոհության ճանապարհով:

  1. Մտածել, որ դուք պարտավոր եք:

Երբեմն պետք է դաժան բան ասել, և պարզապես պետք չի դա մեղմացնել հարյուրավոր մեղմացնող արտահայտություններով: Գրեթե միշտ, եթե դուք չեք ուզում, դուք ոչինչ պարտավոր չեք: Դուք չպիտի լսեք նրանց, ովքեր ձեզ ասում են, որ ձեր ցանկությունները կարևոր չեն: Առանց ուզելու՝ հաստատ ոչինչ պետք չէ անել: Յուրաքանչյուրը կերտում է իր պատմությունը, յուրաքանչյուրը պայքարում է իր ճշտի համար: Դուք ոչինչ պարտավոր չեք, եթե չեք ուզում:

  1. Զղջալ արածի համար:

Ինքդ քեզ քայքայելն անիմաստ զբաղմունք է: Հասցրե՞լ ես, թե՞ չես հասցրել, արե՞լ ես, թե՞ չես արել, ասե՞լ ես, թե՞ լռել, ջնջե՞լ ես, թե՞ գրել… Ամեն ինչ մնացել է այնտեղ, ուր իր տեղն է: Բաց ես թողել հնարավորությունը, ուրեմն այն քո հնարավորությունը չէր: Դուք արել եք ամեն ինչ այնպես, ինչպես ուզել եք անել: Այդ պահին դուք այլ կերպ վարվել չէիք կարող: Անում ենք եզրակացություն և աշխատում շրջանցել մեր ճանապարհին եղած խոչընդոտները: Իսկ եթե կուզենաք նորից անել նույն սխալները, ուրեմն դա է ձեր ընտրությունը: Առանց պատահական սխալների՝ բացահայտումներ չեն լինում, առանց խմբագրումների՝ թեզիսներ, չկան նաև առանց վրիպումների մարդիկ: «Տիտանիկը» համարում էին անխորտակ նավ, իսկ մեկ գիշերն ու սառցաբեկորի գագաթը ցույց տվեցին, որ մարդիկ շատ հաճախ սխալվում են: Սխալներ կան, որ միլիոնների կյանքը դեպի վախն են փոխում, սխալներ էլ կան, որ հրաշքներ են գործում: Պետք չի ժամանակ վատնել հասկանալու համար, թե կա՞ արդյոք այդ ամենի մեջ իմաստ: Չէ՞ որ իմաստը յուրաքանչյուր մարդու երջանկությունն է: Իսկ դեպի այդ երջանկություն ընկած ճանապարհն անցնում է սեփական ցանկությունները ճանաչելու ուղով:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը