Հանրությունը դժգոհություններ ունի մայրաքաղաքում աղբահանության աշխատանքների վերաբերյալ:
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և թիվ 2 բուժմիավորման թերապևտիկ ծառայության ղեկավար, թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանը լրագրողների հետ զրույցում քննարկել են մայրաքաղաքում աղբահանությանն առնչվող խնդիրները և անդրադարձել հանրության դժգոհություններին:
Աղբահանող կազմակերպություններն աղբահանությունն իրականացնում են ինչպես, երբ ցանկանում են: Երբ եկավ նոր «Սանիթեկ»-ը՝ ժողովրդի մեջ հույս արթնացավ, որ կբարելավվի այդ աշխատանքը:
«Կա Կառավարության որոշում, ըստ որի մինչև +9 ջերմաստիճանի դեպքում առնվազն երեք օրը մեկ պետք է պարտադիր աղբահանություն կատարվի: Մեկ այլ խնդիր է, որ աղբահանության վճարը փոստերով հնարավոր չէ կատարել, չկա այդ հնարավորությունը: Վճարները տնօրինում է քաղաքապետարանը, և չենք կարող իմանալ, թե որքան գումար է հատկացվում «Սանիթեկ»-ին և որքան գումար է մնում քաղաքապետարանին: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտության կարիք կա այս հարցի շուրջ: Քաղաքապետը և քաղաքապետարանը պետք է շահագրգռված լինեն, որ նորմալ աղբահանություն իրականացվի»,- ասաց Կարեն Չիլինգարյանը: