Պատրաստեք սեփական քսուքը ՝ կնճիռների դեմ
Advertisement 1000 x 90

Պատրաստեք սեփական քսուքը ՝ կնճիռների դեմ

Կանանց համար կնճիռների առաջացումն անխուսափելի է:  Յուրաքանչյուր կին դրանց դեմ տարբեր միջոցներ է փնտրում և սկսում է տարբեր քսուքներից, մեթոդներից և կոսմետիկ բուժումներից:

Ցանկության դեպքում կարող եք ինքներդ պատրաստել կնճիռների դեմ արդյունավետ քսուք: Այս քսուքի արդյունքն ակնհայտ կլինի 7 օր անց:

Այն կատարյալ է մաշկի խնամքի համար, քանի որ խոնավեցնում, հարթեցնում է մաշկը, նվազեցնում կնճիռներն ու կանգնեցնում տարիքային փոփոխությունները: Այս քսուքի առավելությունը նրանում է, որ այն պատրաստվում է բնական բաղադրիչներից: Բացի այդ, այն համապատասխանում է ցանկացած տեսակի մաշկի:

Բաղադրություն

  • 1 ձվի դեղնուց
  • 1 ճ/գ նշի յուղ կամ ձիթայուղ
  • 1 ճ/գ մեղր
  • 2 թ/գ վազելին

Պատրաստման եղանակը

Նախ՝ անհրաժեշտ է ջրի գոլորշու վրա հալեցնել վազելինը, դրա համար ձեզանից կպահանջվի ընդամենը մի քանի րոպե: Հեռացրեք գոլորշու վրայից և ավելացրեք մնացած բաղադրիչները՝ մեղրը, ձվի դեղնուցը և յուղը: Լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

Ստացված խառնուրդը լցրեք տարայի մեջ:

Պատրաստի քսուքով նուրբ մերսեք դեմքը՝ շրջանաձև շարժումներով: Կես ժամ անց մաքրեք այն՝ օգտագործելով  բամբակ և հանքային ջուր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը