Պարանոցի սև հետքերը հեռացնելու  2 արդյունավետ դեղատոմս
Advertisement 1000 x 90

Պարանոցի սև հետքերը հեռացնելու  2 արդյունավետ դեղատոմս

Դեմքի մաշկը մաքրելիս՝ երբեմն ուշադրություն չենք դարձնում պարանոցի հատվածին: Մարդկանց մեծամասնությունը դեմքը լվանալիս չի հասնում պարանոցի շրջանին: Կապ չունի, թե որքան լավ վիճակում է դեմքի մաշկը, պարանոցի հետքերը կարող են փչացնել  ամբողջ տպավորությունը:

Healthyandnaturallife.com կայքը ներկայացնում է, թե ինչ կարող եք անել տան պայմաններում, որպեսզի մաքրեք պարանոցի մաշկը:  Ներկայացնում ենք մի քանի բնական միջոցներ, որոնք կվերականգնեն պարանոցի մաշկի բնական գույնն ու գեղեցկությունը:

Կիտրոնի հյութ

Կիտրոնն ունի սպիտակեցնող հատկություն:  Հենց դա էլ կօգնի ձեզ ազատվել պարանոցի մաշկի մգացած գույնից:  Հավասար քանակով խառնեք կիտրոնի հյութն ու ջուրը:  Ստացված զանգվածը քնելուց առաջ  քսեք  մաշկի մուգ հատվածին: Կրկնեք գործողությունն ամեն օր՝ մեկ ամիս շարունակ:

Մինչ սնուցող միջոցներ օգտագործելն ազատվեք մաշկի մեռած բջիջներից: Այս բջիջներն առաջացել են պարանոցի մաշկի ոչ ճիշտ խնամքի արդյունքում:  Միակ բանը, որը ձեզանից կպահանջվի, վարսակն է: Պարզապես աղացեք վարսակը և վրան ավելացրեք մի փոքր տոմատի մածուկ:  Վարսակն աղալիս ուշադրություն դարձրեք, որպեսզի այն չվերածվի փոշու, քանի որ կարող է կորցնել խոնավեցնող հատկությունը:

Քսեք այս խառնուրդը պարանոցին և թողեք 20 րոպե այդպես մնա: 20 րոպե անց ջրով թրջեք մատները և սկսեք տրորել պարանոցի այդ հատվածը: Սառը ջրով լվացեք պարանոցը, այնուհետև խոնավեցնող քսուք օգտագործեք: Կրկնեք այս գործողությունը շաբաթը 3 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը