Սուրճի մասին գոյություն ունեն հակասական կարծիքներ: Ոմանք ասում են, որ սուրճն ունի առողջարար հատկանիշներ, մինչդեռ մյուսները հակառակն են պնդում: Սակայն չենք կարող չհամաձայնել, որ սուրճը հրաշալի խնամքի միջոց է, և կասկած չկա, որ այն օգտակար է, քանի որ օգտագործվում է խնամքի տարբեր միջոցների բաղադրության մեջ:
Կոֆեինն օգնում է այրել ճարպերը, ինչն էլ հանգեցնում է քաշի կորստին և ցելյուլիտի նվազմանը: Սուրճը նաև բնական հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է մաշկն ազատ ռադիկալների վնասակար ազդեցություններից, որոնք հանգեցնում են մաշկի վաղաժամ ծերացման:
Կոսմետիկ արդյունաբերության մեջ սուրճն օգտագործվում է էսթետիկ նպատակներով, հատկապես՝ կանանց համար: Սուրճի հատիկները որոշ խնամքի միջոցների հիմնական բաղադրիչն են: Որոշ SPA սրահներ առաջարկում են սուրճի թերապիաներ, որոնք վերականգնում են մաշկը:
Սուրճն ու ցելյուլիտը
Թերապիաներից շատերը բաղադրության մեջ սուրճ են պարունակում են, որն օգնում է պայքարել ցելյուլիտի դեմ: Սուրճն օգնում է պայքարել ճարպային բջիջների դեմ, որոնք կուտակվում են մաշկի տակ: Սուրճը նաև լավացնում է շրջանառությունը, ինչն էլ արագացնում է ճարպերի այրման գործընթացը:
Սուրճը՝ սև շրջանակների համար
Սուրճը նաև մաքրում է աչքերի ներքևի հատվածների սև շրջանակները: Սուրճը լավացնում է արյան շրջանառությունը: Աչքերի սև շրջանակներն ի հայտ են գալիս այդ հատվածում արյան ոչ բավարար հոսքի պատճառով, հետևաբար, լավացնելով արյան շրջանառությունը, կազատվեք նաև սև շրջանակներից: Կարող եք պատրաստել սուրճի կոմպրեսներ և քսել շրջանակներին և թողնել մի քանի րոպե:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը