Դեմքի մաշկի սև կետերն ամենատարածված խնդիրներից են, որոնք կարող են անհարմարություն պատճառել ոչ միայն՝ դեռահասներին, այլև՝ չափահասներին: Սև կետերի դեմ պայքարելու համար մարդիկ դիմում են խնամքի տարատեսակ միջոցների, օրինակ՝ մաքրող ժապավենների: Սակայն նմանատիպ միջոցները ոչ միայն անարդյունք են, այլև՝ կարող են վնասել զգայուն մաշկը: Եթե այլընտրանքային միջոց եք փնտրում, ապա vajnoe կայքն առաջարկում է շատ պարզ և մատչելի միջոց:
Ի՞նչ է անհրաժեշտ
- Գոլ ջուր
- Ատամի մածուկ
- Սոդա
- Ատամի խոզանակ
- Սրբիչ
Տարայի մեջ հավասար չափաքանակով խառնեք սոդան, ատամի մածուկն ու ջուրը: Խառնուրդը պրոբլեմատիկ հատվածներին քսելուց առաջ պետք է լայնացնել ծակոտիները՝ դեմքը գոլորշու վրա մի քանի րոպե պահելով: Մաքուր խոզանակի միջոցով պրոբլեմատիկ հատվածներին քսեք խյուսը, լավ տրորեք:
Մի քանի րոպե անց խառնուրդը մաքրեք դեմքից խոնավ սրբիչի միջոցով:
Խուսափեք աչքերի հատվածներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը