Մեր ոտնաթաթերին տեղակայված են ամենաշատ քանակությամբ նյարդային վերջավորություններ: Դրանք կապում են ոտնաթաթը ներքին օրգանների և մարմնի մասերի հետ: Դրա համար կա կարծիք, որ օրգանիզմի մաքրումը և թարմացումը կարելի է անցկացնել ոտնաթաթերի միջոցով:
Ներկայացնում ենք ոտքերի համար պարզ և օգտակար վաննաների բաղադրատոմսեր, որոնք գերազանց թուլացնում են, մաքրում են մաշկը, բացի այդ, օգտագործվում են օրգանիզմի դետոքսիկացիայի համար:
Աղային վաննա ոտքերի համար
Ձեր անհրաժեշտ է մեկական բաժակ ծովի և անգլիական աղ և 2 բաժակ սոդա: Լուծեք դրանք տաք ջրի մեջ: Ավելացրեք մի քանի կաթիլ նարդոսի եթերային յուղ: Պահեք ոտքերը վաննայի մեջ և թուլացեք 20 րոպե:
Կավով վաննա
Տաք ջրի մեջ լուծեք 0.5 բաժակ անգլիական աղ, ավելացրեք սրոհունդի եթերային յուղ: Խառնեք 0.5 բաժակ բենտոնիտային կավը մի փոքր ջրի հետ և ավելացրեք վաննայի մեջ: Պահեք ոտքերը ստացված լուծույթում 20 րոպե:
Թթվածնային վաննա
Տաք ջրի մեջ լուծեք 1 ճ/գ աղացած կոճապղպեղ և 2 բաժակ ջրածնի պերօքսիդ: Թողեք այդպես 30 րոպե: Պահեք ոտքերը լուծույթում 25 րոպե:
Խոտաբուսային վաննա
Եռացրած ջուր լցնել եղինջի չորացրած տերևների վրա, թողնել 1 ժամ՝ թրմվելու համար: Վերցնել 0.5-ական բաժակ ծովի և անգլիական աղ, լուծել տաք ջրի մեջ: Ավելացնել 1 բաժակ սոդա և 0.5 լ եղինջի թուրմ: Պահել ոտքերը 30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը