Advertisement 1000 x 90

Տնական լոսյոն՝ արևային այրվածքների դեմ

Ամառը տարվա այն եղանակն է, երբ առավել հաճախ ենք այրվածքներ ստանում, հատկապես՝ երկար ժամանակ արևի տակ մնալուց հետո: Քչերը գիտեն, որ այրվածքների դեմ ամենահզոր միջոցներն անանուխի և լավանդայի եթերային յուղերն են, քանի որ դրանք ունեն հզոր ցավազրկող և հականեխիչ հատկանիշներ:

Takprosto կայքը ներկայացնում է տան պայմաններում արագ և հեշտ պատրաստվող լոսյոն, որը կօգնի արդյունավետ կերպով ազատվել արևային այրվածքներից:

Բաղադրություն

  • 20 կաթիլ լավանդայի եթերային յուղ
  • 20 կաթիլ անանուխի եթերային յուղ
  • 250 մլ եռացրած ջուր

Ցողացող շշի մեջ լցրեք  եթերային յուղերի և ջրի խառնուրդը:

Ի տարբերություն մրգային յուղերի, լավանդայի և անանուխի յուղերը չունեն այրող հատկանիշներ: Ներկայացված լոսյոնը հանգստացնում և սառեցնում է մաշկն ավելի արդյունավետ, քան արևայրուքի դեմ որևէ այլ քսուք:

Լոսյոնն օգտագործեք ամեն անգամ, երբ այրող զգացողություն եք ունենում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը