Վիտամին B12-ի կապը բշտիկների հետ
Advertisement 1000 x 90

Վիտամին B12-ի կապը բշտիկների հետ

Ակնեն կամ ճարպագեղձերի բորբոքումները, որ շատ խնդիրներ են առաջացնում դեռահասների մոտ, ի հայտ է գալիս մի քանի պատճառներով՝ ժառանգականության, սեռական հորմոնների չափից դուրս ակտիվության, մաշկային գեղձերի յուղի արտազատման սրման: Այնուամենայնիվ, հիմնականում ակնեի պատճառը Propionibacterium acne-ներն են, որոնք սնվում են մաշկի յուղով և բորբոքում իմունային համակարգը:

Ակնեն, հնարավոր է, որ ի հայտ է գալիս նաև օրգանիզմում վիտամին  B12-ի ավելցուկի դեպքում:

Ամեն դեպքում, P. Acne-ների առկայությունը միշտ չէ, որ բշտիկների պատճառ է դառնում: Այս բակտերիան մաշկային միկրոֆլորայում ապրող բակտերիաներից ամենատարածվածն է, և շատերի մոտ այն ապրում է՝ առանց իր մասին հիշեցնելու: Պարզ է, որ ակնե ունեցող մարդկանց և ակնե չունեցող մարդկանց մոտ, ում մոտ կա այս բակտերիան, տարբեր գեներ են աշխատում, այդ իսկ պատճառով մեր իմունիտետը տարբեր պատասխաններ է տալիս:

Սակայն, ինչո՞ւ է, որ մի դեպքում մի գենն է ակտիվանում, իսկ մյուս դեպքում՝ մյուսը: Կալիֆոռնիայի համալսարանում վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեպքում պետք է մեղադրել վիտամին B12-ին: Այս վիտամինն անհրաժեշտ է էրիթրոցիտների ձևավորման համար, որոնք կարգավորում են նյարդային համակարգի աշխատանքը և նյութափոխանակության մի քանի ռեակցիաները: Սովորաբար, այս վիտամինն առկա է յուրաքանչյուր վիտամինային կոմպլեքսում: Այս վիտամինը կարող է սինթեզել բակտերիաները, այդ թվում և՝ P. Acne-ները: Երբ հետազոտության ընթացքում ակնե չունեցող մարդկանց  քիչ քանակությամբ այս վիտամինից են տվել, նրանց մաշկի վրա ապրող բակտերիաների մոտ սկսել են թույլ աշխատել այն գեները, որոնք պատասխանատու են В12-ի սինթեզի համար: Մեկ շաբաթ անց 10 մարդկանցից մեկի մոտ հայտնվեցին բշտիկներ, իսկ 2 շաբաթ անց բակտերիաների գեները, որոնք ապրում են մաշկի վրա, դարձան այնպիսին, ինչպիսին են ակնե ունեցող մարդկանց մաշկի վրա ապրող բակտերիաների գեները: Այսինքն, վիտամին В12-ի ավելցուկն օրգանիզմում ստիպում է բակտերիաներին ճնշել վիտամինի սինթեզը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը