Աչքերի ներքևի հատվածներում առաջացած պարկերն ու սև շրջանակներն անհանգստացնում են շատերին: Այն անմիջապես հոգնած տեսք է հաղորդում մեզ:
Դրանց ի հայտ գալու պատճառները կարող են տարբեր լինել՝ անքնությունից՝ մինչև ժառանգականություն: Զարմանալի չէ, որ կոսմետիկ միջոցներ արտադրող շատ ընկերություններ ջանում են ստեղծել այնպիսի միջոց, որը կլուծի այս խնդիրը:
Սակայն միշտ չէ, որ այդ միջոցների պատրաստման մեջ բնական բաղադրիչներ են օգտագործվում, այդ իսկ պատճառով misstits կայքը ներկայացնում է այս խնդրի լուծման բնական տարբերակը:
Ինչպե՞ս վերացնել պարկերն ու սև շրջանակները
Ձեզ անհրաժեշտ է
- Սուրճի մրուր
- Կոկոսի յուղ
- Աղացած սև պղպեղ
Ափի մեջ խառնեք բաղադրիչները: Մատի ծայրով զգուշորեն խառնուրդը քսեք աչքերի ներքևի հատվածներին: Աշխատեք աչքերին շատ մոտ չքսել: Թողեք խյուսը մնա 5-10 րոպե, մինչև չորանա, ապա մաշկը մաքրեք նուրբ կտորով կամ ջրով:
Սուրճը հանում է բորբոքվածությունը, սև պղպեղը խթանում է արյան շրջանառությունը, իսկ յուղը պաշտպանում է մաշկը՝ օգնելով ներծծել բոլոր օգտակար բաղադրիչները:
Պրոցեդուրան խորհուրդ է տրվում կրկնել շաբաթական 2 անգամ: Սուրճն ու սև պղպեղը հրաշալի հակաօքսիդանտներ են, որոնք դանդաղեցնում են մաշկի ծերացման գործընթացը՝ այն դարձնելով ավելի առողջ և ձիգ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը