Գտնում եմ, որ երեխաների դաստիարակությունը, մեր կյանքի հիմնական խնդիրն է: Այդ մասին շատ է գրվել, խոսվել: Այդուհանդերձ, միշտ ծնողներին ասում եմ՝ երբեք չմտածեք, որ երեխան ձեզ պարտք է: Նա ոչինչ էլ պարտք չէ:
Երեխան, ծնվելով, մի խնդիր ունի՝ զարգացնել ցեղի որակները, մեր անցյալը, ապագան՝ անհատական չափորոշիչներով՝ բարելավելը: Այդ պատճառով, երբ երեխային որևէ բան ներշնչում ենք՝ բացառապես մեզ համար ենք դա անում, անում ենք մեր տոհմի, գալիք սերունդների համար:
Երբ առաջնորդվում ենք սոցիումի պահանջներով, չպաշտմանելով երեխային, ապա ռազմավարական սխալ ենք թույլ տալիս. Երեխան պետք է վստահ լինի, որ ամենամոտ կանգնած մարդիկ՝ ծնողներն են, որոնք միշտ կսատարեն, կօգնեն, կպաշտպանեն:
Ձեր հանդեպ պատասխանատու երեխա դաստիարակելու համար, նախ ինքներդ պետք է պատասխանատու լինեք նրանց համար, անթերի, բայց ոչ թե երեխայի, այլ շրջապատի նկատմամբ: Ձեր քննադատական խոսքը պետք է լինի բացառապես անկողմնակալ: Սովորեք զսպել զգացմունքները: Հեշտ չէ, բայց պետք է դա անել, և հաջողության դեպքում, ինքներդ կզգաք ձեր աճը, նոր՝ դրական որակները:
elle.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը