Մենք անընդհատ փնտրում ենք նոր, ավելի նոր, վերջին հասանելի ֆիլմերը: Արդեն 2014-15 թվականի ֆիլմերի մեծ մասը ժամկետնանց ենք համարում: Այս խելահեղ նորաորսության ընթացքում մոռանում ենք, որ բոլոր ժամանակներում շատ հետաքրքիր և սքանչելի ֆիլմեր են նկարահանվել, որոնք իրականում «անմահ« են և ժամանակ չեն ճանաչում: Օրինակ՝ 1960-ականների ֆրանսիական ֆիլմերը հեղափոխական ազդեցություն են թողել համաշխարհային կինեմատոգրաֆիայի վրա: Ստորև կարող եք կարդալ ֆրանսիական «նոր ալիքի» 5 հանրահայտ ֆիլմերի մասին:
- «Ապրել իր կյանքով»/ «Vivre sa vie» (1962), ռեժիսոր՝ Ժան Լյուկ Գոդար
«Նոր ալիքի» հիմնադիրներից մեկի ֆիլմը բաժանված է 12 մասի: Ֆիլմը գավառից ժամանած աղջկա մասին է, ով պատրաստվում է նվաճել Փարիզը, սակայն ամեն ինչ այլ կերպ է շուռ գալիս: Գործողությունները տեղի են ունենում սրճարանում, խանութում, ոստիկանական բաժանմունքում, Փարիզի փողոցներում:
2. «Հիրոսիմա, իմ սեր»/«Hiroshima mon amour» (1959), ռեժիսոր՝ Ալան Ռենե
Ալան Ռենեն ատոմային ռումբի մասին վավերագրական ֆիլմ նկարելու խնդիր է ունեցել: Ի վերջո Ռենեն խնդրել է ֆրանսիացի հանրահայտ գրող Մարգրիտ Դյուրասին գրել սցենար գեղարվեստական ֆիլմի համար: Արդյունքում ստացվել է պատմություն՝ ֆրանսուհու և ճապոնացու հետպատերազմյա սիրո մասին:
- «Վերջին շունչը» / «Breathless» (1960), ռեժիսոր՝ Ժան Լյուկ Գոդար
Միշել Պուկարը ապրում է ինչպես ուզում է, երբեմն անօրինական քայլեր է անում, առանց երկար մտածելու Նա որևէ մեկին հաշվետու չէ, երիտասարդ է և ինքնվստահ: Փարիզում նա հանդիպում է ընկերուհուն և նրա հետ շրջանցում փորձությունները: Գոդարի ֆիլմը նկարահանվել է ձեռքի տեսախցիկով: Ֆրանսիացի հանրահայտ ռեժիսորը ասես թքած է ունեցել մինչ այդ եղած բոլոր կինոարտադրական կանոնների վրա: 1960 թվականին ֆիլմն արժանացել է Բեռլինյան կինոփառատոնի մրցանակին՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:
Ամբողջությամբ՝ champord.am