Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին։
Չեզոք PH-ով շամպուն
Խորհուրդ է տրվում ընտրել չեզոք PH-ով շամպուն, որը նախատեսված է երեխաների համար. դրանք մշակված են նուրբ մաշկի և մազերի խնամքի համար։
Ռոզմարինի եթերային յուղ
Այս յուղը խթանում է մազերի ֆոլիկուլները, կանխարգելում մազաթափությունը, ինչպես նաև՝ մազերի վաղաժամ սպիտակեցումը, փայլ է հաղորդում մազերին։
Վիտամին E
Հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք մազերը պաշտպանում են վնասումից։
Կիտրոնի յուղ
Այս յուղն օգնում է կանխարգելել չորությունը։
Շամպունի մեջ ավելացրեք 10 կաթիլ ռոզմարինի յուղ, 10 կաթիլ կիտրոնի յուղ և երկու պարկուճ վիտամին E: Լավ խառնեք, քսեք մազերին՝ գլխամաշկը մերսելով 10 րոպե։ 10 րոպե անց լվացեք տաք ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը