Կենդանի օրգանիզմների զարգացման համար անհրաժեշտ թթվածնի մակարդակը Երկրի մթնոլորտում հայտնվել է միայն շուրջ 400 միլիոն տարի առաջ: Եվ դա տեղի է ունեցել մամուռի շնորհիվ, պարզել են գիտնականները, հայտնում է Daily Mail-ը:
Հենց մամուռն է Երկրի վրա հայտնված առաջին բույսերից մեկը, որը և բարձրացրել է մթնոլորտում թթվածնի մակարդակը:
Մեր մոլորակի մթնոլորտում թթվածին առաջին անգամ հայտնվել է 2.4 միլիարդ տարի առաջ, սակայն միայն 400 միլիոն տարի առաջ է տեղի ունեցել կտրուկ թռիչք, երբ կենսական անհրաժեշտ գազի քանակը մոտեցել է ներկայիս մակարդակին: