BBC Earth-ը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Յուպիտեր մոլորակի բևեռների շրջանում ֆիքսած փոթորիկը, որն իր արտահայտությամբ՝ բացառիկ է. ներկայանում է սիմետրիկ, երկրաչափական ձևերով:
Եթե մի փոքր էլ երևակայենք, ապա կարող ենք զուգահեռ անցկացնել Վան Գոգի հանճարեղ կտավների և Յուպիտերի «ստեղծագործության» միջև: