
Մամուլում, կայքերում, հեռուստատեսությամբ անվերջ կարելի է կարդալ ու լսել՝ «նրա ճնշումն ընկել է», «օդի ճնշումն ընկավ», «ջրի ճնշումը ընկել է»: Ուզում ես հարց տալ՝ ո՞ւր է ընկել, որտեղի՞ց է ընկել: Մենք ուզում ենք հիշեցնել, որ «ճնշումն ընկնել» արտահայտությունը պատճենված է ռուսերենից, հայերենում ճիշտ է՝ «ճնշումն իջնել». «նրա Ճնշումն իջել է», «օդի ճնշումն իջավ», «ջրի ճնշումը իջել է»:
Իսկ երբ խոսքը քաղաքական ճնշման մասին է, պետք է ասել՝ «քաղաքական ճնշումը թուլացել է»: