Վեստմինստերյան համալսարանի գիտնականները պարզել են, որ սարսափ ֆիլմի դիտման ընթացքում ծախսվում է նույնքան կալորիա, որքան ոտքով զբոսանքի դեպքում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ որքան սարսափելի է կինոն, այնքան ավելի շատ կալորիաներ են ծախսվում:
Գիտնականների ցուցումների համաձայն՝ 10 մարդ սկսել է դիտել դասական սարսափ ֆիլմ, որի ընթացքում ստուգվել է փորձարկվողների սրտի զարկերը, հաշվվել են շնչվող թթվածնի և արտաշնվող ածխաթթու գազի քանակությունը:
90 րոպե տևողությամբ ֆիլմի դիտման ընթացքում ծախսվել է 113 կալորիա:
Նիհարելու համար ամենաօգտակար ֆիլմերն են «Փայլ» (միջինը 184 կալորիա), «Ատամնաշարը» (161 կալորիա), «Էկզորցիստը» (158 կալորիա):