Դերասան Քևին Սփեյսիի մասնակցությամբ «Միլիարդատերերի ակումբը» ֆիլմը 287 դոլար է հավաքել ԱՄՆ-ում վարձույթի առաջին օրերին: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը:
Հրատարակության տվյալներով՝ ֆիլմը չի մտել Լոս Անջելեսի և Նյու Յորքի վարձույթ: Բացի Սփեյսիից, ֆիլմում նաև նկարահանվել են Էմմա Ռոբերթսը, Սյուքի Ուոթերհաուսը և Էնսել Էլգորթը:
2018 թվականի ապրիլին Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) դատախազությունն ստուգումներ է սկսել «Թղթե տուն» սերիալում նախկին գլխավոր դերակատարներից մեկին՝ Քևին Սփեյսիին, սեռական ոտնձգությունների մեջ ներկայացաված մեղադրանքների կապակցությամբ:
Սփեյսիի սկանդալը ծավալվել է այն բանից հետո, երբ 2017 հոկեմբերի վերջին դերասան Էնթոնի Ռեփը նրան մեղադրեց սեռական ոտնձգությունների մեջ, որոնք իբր տեղի են ունեցել շուրջ 30 տարի առաջ: Ռեփն այն ժամանակ անչափահաս է եղել: Սփեյսին ինքը ասել է, որ չի հիշում այդ միջադեպը, բայց ընդսմին ընդունել է հոմոսեքսուալությունը:
Ավելի ուշ նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ դերասանը դիմելու է բուժօգնության և հետազոտություն է անցնելու:
Հետագայում ԶԼՄ-ները հայտնել են, որ ութ մարդ, որոնք մասնակցել են «Թղթե տուն» սերալի նկարահանումներին, լրագրողներին պատմել են Սփեյսիի կողմից սեռական ոտնձգությունների մասին: Դերասանի նկատմամբ նմանօրինակ մեղադրանքներով հանդես է եկել մոտավորապես երեք տասնյակ մարդ: