Advertisement 1000 x 90

Հին կինո. «Ռաֆերթի». 2-րդ սերիա

Ամերիկացի գրող Լայոնել Ուայթի համանուն վեպի հիման վրա ստեղծված ֆիլմը նկարահանվել է 1980 թ. «Լենֆիլմ» կինոստուդիայում:

Ֆիլմը կոռուպցիոն սկանդալի մասին է, որտեղ տրանսպորտի ոլորտի արհմիության ղեկավարի տեղակալ Ջեք Ռաֆերթին ցուցմունք է տալիս կառավարական հանձնաժողովի առջև: Ջեքը իր դեմ կարող է ցուցմունք չտալ, բայց այդ դեպքում ստիպված կլինի պատմել ամեն ինչ: Ֆիլմի հերոսը բարդ ընտրության առջև է. նիստերը հեռարձակվում են հեռուստատեսությամբ, իսկ նրա անցյալն ամենևին էլ մաքուր չէ…

Ռեժիսոր՝ Սեմյոն Արանովիչ

Դերերում՝ Օլեգ Բորիսով, Արմեն Ջիգարխանյան, Եվգենիա Սիմոնովա, Ալեքսանդր Կայդանովսկի:

Ստորև՝ ֆիլմի երկրորդ սերիան:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը